ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կապ հաստատել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ։
«Ոչ: Արտաքին գործերի նախարարության միջոցով շփումներ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Պուտինի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հնարավոր շփումների մասին հարցին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն այցով Մոսկվայում են։