ԱԺ-ում Արեն Մկրտչյանին ԱԺ-ում կփոխարինի Վանիկ Օհանյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Արեն Մկրտչյանին Ազգային ժողովում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել