Ինչպե՞ս է ՀՀ֊ում կանխվում երեխաների դուրս մնալը կրթության պրոցեսից

Ինչպե՞ս հայտնաբերել դպրոցից դուրս մնացած երեխաներին․ ի՞նչ կանոնակարգեր են գործում ՀՀ֊ում։

Առաջիկա տարում լրացուցիչ 6 միլիոն երեխա կարող է դուրս մնալ դպրոցից։ Այս մասին ահազնագել էր ՅՈՒՆԻՍԵՖ֊ը՝ այսօր հրապարակված վերլուծության մեջ։

Վերլուծության համաձայն՝ 28 երկիր կարող է կորցնել նախակրթական, տարրական և միջնակարգ կրթության համար հատկացվող աջակցության առնվազն մեկ քառորդը։ Ամենամեծ վտանգի առաջ կանգնած են Կոտ դ’Իվուարը և Մալին։

Իրավիճակը Հայաստանում, իհարկե այսչափ մտահոգիչ չէ, բայց մեր երկրում նույնպես որոշակի թվով երեխաներ ամեն տարի հանրակրթության տարբեր մակարդակներում դուրս են մնում կրթությունից։

Նշենք, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում և քոլեջներում չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու համար կառավարությունը որոշակի կարգավորումներ և խստացումներ է արել՝ վերջին խմբագրումը 2025 թվականի հունիսին։

Ի՞նչ է սահմանում ՀՀ կառավարության որոշումը

«Տարեկան 2 անգամ` փետրվար և հոկտեմբեր ամիսներին, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների` ՀՀ֊ում լինելու կամ չլինելու փաստը: Այդ տվյալները տրամադրվում են նախարարությանը` ԿՏԱԿ-ին փոխանցելու և վերջինիս կողմից էլեկտրոնային ենթահամակարգում տվյալները թարմացնելու նպատակով:

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխային (կամ սովորողին) հայտնաբերելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում երեխայի (կամ սովորողի) վերաբերյալ առկա տեղեկատվությունը փոխանցում են տվյալ համայնքի ԽՀՄ-ին: ԽՀՄ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, առաջնորդվելով «Կրթության մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, քայլեր է ձեռնարկում սովորողի կրթության շարունակականությունն ապահովելու համար` այդ մասին գրավոր տեղեկացնելով նախարարությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել