ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը քաղաքական կամք չունի պատերազմը դադարեցնելու համար․ Շթայե

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շթայեն ասել է`  չի հավատում, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը քաղաքական կամք ունի վերջ դնելու Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը:

«Ցավոք, ես ազնիվ կլինեմ ձեզ հետ և կասեմ`  չեմ կարծում, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը քաղաքական կամք ունի հակամարտությունը դադարեցնելու համար։ Անհրաժեշտ է հավաքական միջազգային ջանքեր գործադրել», – ասել է Շթայեն CNN-ին տված հարցազրույցում:

Շթայեն կարծում է՝ նրանք, որ Իսրայելին աջակցություն հայտնելու համար Թել Ավիվ էին այցելել, «կանաչ լույսը են տվել  Իսրայելին՝ շարունակելու հարձակումները Գազայի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել