Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շթայեն ասել է` չի հավատում, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը քաղաքական կամք ունի վերջ դնելու Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը:
«Ցավոք, ես ազնիվ կլինեմ ձեզ հետ և կասեմ` չեմ կարծում, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը քաղաքական կամք ունի հակամարտությունը դադարեցնելու համար։ Անհրաժեշտ է հավաքական միջազգային ջանքեր գործադրել», – ասել է Շթայեն CNN-ին տված հարցազրույցում:
Շթայեն կարծում է՝ նրանք, որ Իսրայելին աջակցություն հայտնելու համար Թել Ավիվ էին այցելել, «կանաչ լույսը են տվել Իսրայելին՝ շարունակելու հարձակումները Գազայի վրա»։