Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 2,6 հազարը, ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ագրեսիայի հետևանքով 2670 խաղաղ բնակիչ է զոհվել, 9600-ը՝ վիրավորվել»,- ասվում է զեկույցում։
Միևնույն ժամանակ i24 News հեռուստաալիքը հայտնում է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության պատճառով Իսրայելի զոհերի թիվը հասել է առնվազն 1400-ի։
Ավելի վաղ հաղորդվում էր 1300 զոհի մասին։