Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել պաղեստինյան 130 օբյեկտների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վերջին երեք ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան արմատականների 130 թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին օրվա ընթացքում ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լայնածավալ հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ամբողջ երկարությամբ և լայնությամբ՝ ավերածություններ առաջացնելով ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների շրջանում: Ընդամենը վերջին երեք ժամում տասնյակ ինքնաթիռների օգտագործմամբ հարձակման են ենթարկվել մոտ 130 օբյեկտներ»,- ասվում է զեկույցում:

Ավելի վաղ ասվել էր, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները  հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել