Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վերջին երեք ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան արմատականների 130 թիրախներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին օրվա ընթացքում ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լայնածավալ հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ամբողջ երկարությամբ և լայնությամբ՝ ավերածություններ առաջացնելով ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների շրջանում: Ընդամենը վերջին երեք ժամում տասնյակ ինքնաթիռների օգտագործմամբ հարձակման են ենթարկվել մոտ 130 օբյեկտներ»,- ասվում է զեկույցում:
Ավելի վաղ ասվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։