Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի  ՊԲ կողմից  հանձնված զինտեխնիկան, ինչպես նաև մարտական ​​գործողությունների ընթացքում գրավված զինատեսակների մի մասը,  հայտնում է РИА Новости-ն։

Ներկայացված նմուշներից են Т-72 տանկեր, «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրներ,  հակատանկային հրթիռներ, ականանետեր, ծանր գնդացիրներ, հակատանկային նռնականետեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր, բեռնատար և մարդատար ամենագնացներ:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո սկսվել է Արցախի  պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել