Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում գրավված զինատեսակների մի մասը, հայտնում է РИА Новости-ն։
Ներկայացված նմուշներից են Т-72 տանկեր, «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, ծանր գնդացիրներ, հակատանկային նռնականետեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր, բեռնատար և մարդատար ամենագնացներ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո սկսվել է Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։

