Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ). գրում է РИА Новости-ն։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ժամը 19։40-ին՝ Գյոքսունի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 11,41 կմ խորության վրա։