Երբեք նպատակ չենք ունեցել հավանություն տալ որևէ երկրի պաշտոնական դիսկուրսին․ Arte-ի պարզաբանումը պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ

Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից, Arte-France հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։ Դժգոհություն արտահայտող բազմաթիվ նամակներին ի պատասխան «Arte» հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ` մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Arte Reportage» հաղորդաշարով մինչ օրս հեռուստաընկերության կողմից պատրաստվել և հեռարձակվել են հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել