Wildberries-ը սկսում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառք` սեփական ապրանքանիշով

Wildberries-ը սկսում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառքը` սեփական ապրանքանիշով: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, գրում է Tass-ը։

«Մոտ ապագայում Wildberries-ում հասանելի կլինեն տարբեր կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի շուրջ 100 նոր ապրանքներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, բլենդերներ, խառնիչներ, հեռուստացույցներ և շատ ավելին՝ ընկերության սեփական բրենդով: Փորձնական առաքումներ և էլեկտրոնիկայի վաճառք արդեն սկսվել է, դրանց պահանջարկը գերազանցել է սպասելիքները»,- ասված է հաղորդագրությունում։

Ընկերության տվյալներով՝ մի քանի ամսից կհայտնվեն նաև գաջեթներ իրենց բրենդներով՝ պլանշետներ, նոթբուքեր և սմարթֆոններ։ Նման ապրանքների ինքնարժեքը կլինի միջին գնային սեգմենտում։

Վաճառքը կսկսվի Ռուսաստանում, իսկ ավելի ուշ՝ Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում, որտեղ գործում է մանրածախ վաճառքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել