Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվել․ Armenpress

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։

«Այսօր ՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում երկու անձի ՝ պարոն Վլադիմիր Պուտինի և տիկին Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման օրդեր Է տվել»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

Ավելի վաղ,  ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք արտաքսելը կարող է համարվել ռազմական հանցագործություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել