Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։
Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա:
Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական վարույթներ, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Իշխանամետ լրատվամիջոցներում նրան հաճախ անվանում են «Թուրք ազգի դավաճան»: