Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները՝ սև ցուցակում ներառելով 92 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ «Ռոսատոմի» հետ կապված անձանց: Այս մասին ասված է բրիտանական կառավարության փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ։

«Պատժամիջոցները ուղղված են ռուսական պետական ​​միջուկային էներգետիկայի «Ռոսատոմ» ընկերության բարձրաստիճան ղեկավարներին, ինչպես նաև ռուսական երկու խոշոր պաշտպանական ընկերությունների ղեկավարներին, չորս բանկերին և ռուսական էլիտայի այլ ներկայացուցիչներին: «Ռոսատոմը» խոր կապեր ունի ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ», – ասված է բրիտանական կաբինետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է թագավորության կառավարության կայքում։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի, թվային զարգացման, կապի և ԶԼՄ-ների նախարար Մաքսուտ Շադաևի, ինչպես նաև «Գազպրոմի» և «Աերոֆլոտ»-ի բարձրաստիճան աշխատակիցների դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել