WhatsApp-ը կդադարի աշխատել հին մոդելների որոշ սմարթֆոնների վրա

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

WhatsApp-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունիսի 1-ից դադարեցնում են մի շարք հին սմարթֆոնների աջակցությունը, հաղորդում է ՌԻԱ նովոստին։

«Կիրակի օրվանից սկսած՝ WhatsApp-ը կաշխատի միայն iOS 15.1 և ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ների վրա։ Android 5.0 կամ ավելի վաղ օպերացիոն համակարգով աշխատող սարքերը նույնպես կանջատվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշում է պորտալը, օպերացիոն համակարգի նման տարբերակներով սմարթֆոնները վաղուց կորցրել են իրենց արդիականությունը։ Օգտատերերին կոչ է արվել հնարավորության դեպքում թարմացնել օպերացիոն համակարգը կամ փոխարինել հեռախոսն ավելի նոր մոդելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել