Պուտինի ուղղաթիռը Կուրսկի մարզ այցելության ժամանակ հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու սարքերի հարձակման էպիկենտրոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը Կուրսկի մարզ այցելության ժամանակ հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի զանգվածային հարձակման հակազդման էպիկենտրոնում։

Այդ մասին հայտնել է ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Gazeta.ru-ն։

«Գլխավոր հրամանատարի ուղղաթիռի թռիչքի ժամանակ Կուրսկի մարզի տարածքով հարձակման ինտենսիվությունը զգալիորեն աճել էր։ Այդ պատճառով մենք միաժամանակ վարում էինք հակաօդային մարտ և ապահովում նախագահի ուղղաթիռի թռիչքի օդային անվտանգությունը»,-ասել է Դաշկինը։ Նա ավելացրել է, որ մարտական խնդիրն իրականացվել է հաջողությամբ։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հետ են մղել անօդաչու սարքերի հարձակումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել