Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանին պետք է պատասխանել այն բառապաշարով, որն օգտագործում է վարչապետը։
Սրբազանը համաձայն չէ պնդումների հետ, թե Մայր Աթոռի երեկվա արձագանքը Փաշինյանին թույլ էր․ «Դուք առաջարկում եք, որ մենք օգտագործենք այնպիսի բառապաշար ու այնպիսի ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դե՞մ»,- լրատվամիջոցների հետ զրուցում ասել է Արշակ Սրբազանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետն ընդգծել է՝ թե որքանով է Նիկոլ Փաշինյանի բառապաշարը հարիր երկրի ղեկավարին, պետք է ասի Փաշինյանը։
«Մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտությունը։ Մենք պատասխաններ տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով, պատասխանը լինի ռադիկալ կամ մեղմ, առանցքայինը պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է»,- հավելել է Արշակ Սրբազանը։