Virtual Solutions-ը ստեղծել է նորարարական գործիք

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Virtual Solutions-ը ստեղծել է նորարարական գործիք, որով հնարավոր է պարզապես նկարներ ու տեքստ ներբեռնելով՝ մի քանի հպումով ստանալ գեղեցիկ տեսահոլովակ՝ հայկական տառատեսակներով և ոճային ենթագրերով։

«Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ լավ կլիներ, եթե պարզապես նկարներ ու տեքստ ներբեռնելով՝ մի քանի հպումով կարողանայիք պատրաստել գեղեցիկ տեսահոլովակ՝ հայկական տառատեսակներով և ոճային ենթագրերով։

Այժմ դա հնարավոր է մեր հարթակում։ Յուրաքանչյուր սքրինի համար կարող եք ընտրել մինչև 5 նկար, որոնք միավորվում են մեկ տեսահոլովակի մեջ՝ արագ ու պրոֆեսիոնալ արդյունքի համար։

Սա մեր երկրորդ նորարարական գործիքն է. առաջինը՝ տեքստը տեսահոլովակի վերածող պրոդուկտն արդեն օգտագործվում է մի շարք լրատվական կայքերի կողմից, որոնք օրական ունեն մինչև 200,000 ունկնդիր։

Հիմա ձեր հերթն է փորձելու՝

Մուտքագրեք ձեր տեքստը

Ընտրեք նկարները

Ստացեք տեսահոլովակ՝ ընդամենը մի քանի րոպեում

Փորձեք, կիսվեք ձեր տեսահոլովակներով ու գրեք ձեր կարծիքը։

Մենք սիրով կկիսվենք ամենահետաքրքիր օրինակներով»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել