Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով Հանրապետության նախագահին է առաջարկվել Անի Քամալյանի թեկնածությունը։
Բարձրագույն դատական խորհրդի հունիսի 2-ի որոշման մեջ ասվում է․
«2025 թվականի հունիսի 2-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշվում է․
- Հանրապետության նախագահին առաջարկել Անի Միքայելի Քամալյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
- Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անի Միքայելի Քամալյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։