«Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո և պատերազմի ժամանակ որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել»․ Մանե Թանդիլյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում Բաքվի շինծու դատավարության վերաբերյալ գրառում է կատարել։

«Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։ Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում Աղդամում։

Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները։

Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո և պատերազմի ժամանակ որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել։

Սրանք փաստեր են, որոնք պետք է դառնան Հայաստանի իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը, ովքեր պետք է հստակ գնահատական տան այս ամենին»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել