ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել 2023-ի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Հանրային ձայնի» թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 3-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Ասյա Արմենի Մկրտիչյանի գրանցումը։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Մայիսի 14-ին Ասյա Մկրտիչյանը ԿԸՀ էր ներկայացրել ինքնաբացարկի դիմում, որը նոտարական կարգով վավերացված չի եղել, հետևաբար Ասյա Մկրտիչյանը սահմանված կարգով ներկա է եղել ԿԸՀ նիստին։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը փոփոխություն է կատարել 2024 թվականի հոկտեմբերի 28-ի «2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» թիվ 9-Ա որոշման մեջ ավելացնելով նոյեմբերի 16-ը՝ որպես ՏԻՄ հերթական ընտրության օր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել