Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման երկրորդ փուլի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Ըստ նրա՝ Ստամբուլում համաձայնություն էր ձեռք բերվել, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը՝ կայուն կարգավորման հասնելու համար։

Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, անհապաղ մշակեց համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Պատրաստ ենք այդ հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ Ստամբուլում հունիսի 2-ին վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին հյուրընկալ հարթակ տրամադրելու համար և հույս հայտնել, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն, և ոչ միայն խոսքերով, հետաքրքրված են խաղաղության գործընթացի հաջողությամբ, կաջակցեն Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել