Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ֆիզիկայի նոր լաբորատորիա է բացվել՝ նոր կահավորմամբ ու սարքավորումներով

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի ֆինանսավորմամբ Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ֆիզիկայի նոր լաբորատորիա է բացվել՝ նոր կահավորմամբ ու սարքավորումներով։

«Սա ձեռքբերում է ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանի, այլև բնագավառի զարգացման համար է, քանզի այս դպրոցում կրթություն են ստանում փայլուն երիտասարդներ, ովքեր ապագայում դառնում են ոչ միայն տեխնոկրատներ, այլև բնագետներ, ֆիզիկներ, մաթեմատիկներ, իսկ մեր ապագան կախված է հենց ինժեներական, տեխնոլոգիական, բնագիտական կրթությունից»,-նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի փոխքաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ոլորտի մասնագետներ և այլն։

Միջոցառման ընթացքում ավագ դպրոցի աշակերտների կողմից ֆիզկայի փորձեր իրականացվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել