Թուրքիայի արևմուտքում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 46-ի, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
Նշվում է, որ երկրաշարժից հետո գրանցվել է, ավելի քան 70 հետցնցում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա: