Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատասխանել է Թեհրանին: Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

«Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ իրականացվող քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների՝ երկու երկրների հարաբերությունների ոգուն չհամապատասխանող սպառնալից հռետորաբանության հետ կապված դժգոհությունն ու մտահոգությունը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բաքուն ընդգծել է, որ անընդունելի է Իրանում Ադրբեջանի դեմ նման տեղեկատվության տարածումը և գործողությունների իրականացումը, և ակնկալվում է, որ դրանք հնարավորինս շուտ կդադարեցվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել