Ադրբեջանական ֆիլմը հայատյացության ադրբեջանական քարոզչության հերթական պրոդուկտն է․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում 2020թ․ աշնանը ԼՂ խաղաղ բնակչության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության առնչությամբ,որը կայացել է 2022թ նոյեմբերի 9-ին։

«Այս գործողությունը դիտարկվում է որպես բացահայտ սադրանք՝ ուղղված ազգամիջյան ատելություն հրահրելուն և խաթարելուն՝ վերջին տարիներին գործադրված ջանքերը, որոնք միտված են կանխելու հետագա լարվածության հետագա սրումը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ՝ ՌԴ տարածքում երկու երկրների համայնքների միջև։

«Շուշա, դու ազատ ես» խորշելի վերնագրով վավերագրական ֆիլմը հայատյացության ադրբեջանական քարոզչության հերթական պրոդուկտն է, որը վիրավորում է ոչ միայն ՌԴ-ում բնակվող հայ մեծ համայնքին, ՀՀ և Արցախի հայրենակիցներին, այլև՝ ակնհայտորեն նպաստում է ադրբեջանական երիտասարդությանը, որը շարունակում է աճել ատելության և այլատյացության վրա։

Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրության աչքերում արդարացնել ԼՂ բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն ռազմական հանցագործությունները, ինչպես 2020թ պատերազմի, այլև՝ 2021-2022թթ հետագա իրադարձությունների ժամանակ շարունակվող վանդալիզմի գործողությունները ագրեսիայի հետևանքով օկուպացված ԼՂ տարածքում։

Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ընտրել է իր տաղավարի վայրը Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին ընտրել խաղաղության և բարիդրացիության տանող ճանապարհը»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել