Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված են անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելու համար նախատեսված տուգանքները։
Հոդվածի համաձայն՝ անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ`100․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200․000 դրամի չափով: