Ո՞ր հիվանդությունների դեպքում քաղաքացին ուսհաստատությունում չի կարող աշխատել

Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ՝ հաստատվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։

Iravaban.net-ը հայտնում է, որ ցանկում վերջին փոփոխությունները կատարվել են 2021 թվականի մարտի 4-ին․

1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09)

2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29)

3. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39)

4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)

5. Մտավոր հետամնացություն (F70 – F79)

6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19)

7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել