Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ՝ հաստատվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։
Iravaban.net-ը հայտնում է, որ ցանկում վերջին փոփոխությունները կատարվել են 2021 թվականի մարտի 4-ին․
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09)
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29)
3. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39)
4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)
5. Մտավոր հետամնացություն (F70 – F79)
6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19)
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)