«Ֆուտբոլում պաշտպան է խաղացել: Այդպես էլ մինչև վերջ մնաց ընկերների պաշտպանը՝ մարտի դաշտում: Գնդակը ճակատագրական եղավ՝ ֆուտբոլի գնդակ, հետո՝ թուրքի»,-պատմում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված Էդուարդ Մարաբյանի մայրը՝ Սրբուհի Մնացականյանը:
Մոր խոսքով՝ տղայի բոլոր երզանքները կապված են եղել ֆուտբոլի հետ:
Բանակում տանկիստ է եղել:
«Զինվորական երդումը Ամարաս վանական համալիրում եղավ, ինձ թվում էր, որ ոչինչ չի պատահի տղայիս: Հետո տեղափոխեցին Վարանդա, ասացին, որ տանկի վարորդ-մեխանիկ է լինելու: Դիրքեր չէր բարձրանում»,-ասում է մայրը:
Երբ թշնամին գրավել է Վարանդայի զորամասը, Էդուարդն ու զինակիցները շրջափակման մեջ են ընկել: Ծնողներն այդ մասին իմացել են նրա զոհվելուց հետո:
«35 օր թեժ մարտերի մեջ է եղել: Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 30-ին: Անտրամադիր էր, ասաց՝ մամ, ասել են զանգենք ծնողներին, բայց ոչինչ չունեմ ասելու: Իր ձայնից հասկացա, որ վտանգավոր տեղ են տանում: Իրեն թշնամու դիպուկահարն է կրակել, տղաները տեսել են, որ վիրավորվել է, կապ են տվել՝ Մարաբյանը վիրավոր է, երբ շտապ օգնությունը մոտեցել է, թուրքը լցված է եղել խրամատում, չեն կարողացել որդուս հանել, բոլորը փրկվել են, բացի իրենից»,-պատմում է մայրը:
Էդուարդ Մարաբյանը ծնվել է փետրվարի 28-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: