Արդարադատության նախարարությունը հոկտեմբերի 4-ին և դեկտեմբերի 10-ին գնման պայմանագրեր է կնքել «Անահիտ Առաքելյան» և «Գայանե Մելքոնյան» անհատ ձեռնարկատերերի հետ՝ շարֆեր ու բրոշներ գնելու համար։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ հոկտեմբերի 4-ին «Անահիտ Առաքելյան» ԱՁ-ի հետ կնքված պայմանագրով ձեռք է բերվել՝
- Շարֆ-2 հատ, ընդհանուր՝ 12 հազար 900 դրամ։
Այս գնումն ընդհանուր արժեցել է 25 հազար 800 դրամ։
Դեկտեմբերի 10-ին «Գայանե Մելքոնյան» ԱՁ-ի հետ կնքված պայմանագրով ձեռք է բերվել՝
- Լատունից բրոշ-3 հատ, ընդհանուր՝ 31 հազար 500 դրամ,
- Լատունից նուռ-1 հատ, 14 հազար 500 դրամ։
Այս գնումն ընդհանուր արժեցել է 46 հազար դրամ։
Այս 2 պայմանագրերի համար, ընդհանուր առմամբ, վճարվել է 71,800 դրամ։
Հավելենք, որ ըստ պայմանագրերի հրապարակման՝ գնումներն արվել են որպես ներկայացուցչական ծախս, սակայն հայտնի չէ դրա հստակ նպատակը։