Թանկարժեք իրեր, արվեստի գործեր, անշարժ գույքեր Հայաստանում և արտերկրում. Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի ունեցվածքը

Իրավաբան.net-ը պարբերաբար հրապարակում է պաշտոնյաների հայտարարագրերը՝ ներկայացնելով նրանց կարողությունը։

Ձեզ ենք ներկայացնում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և նրա կնոջ, ինչպես նաև արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները։ (Ինֆոգրաֆիկաները՝ վերջում)

Կարեն Անդրեասյանն Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականին օգոստոսի 3-ին։

Մինչ այն, նա 2011 թվականից զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և պաշտոնավարել մինչև 2016 թվականը։

2014 թվականին նա հայտարարագրել է 56,000,000 դրամ, այդ տարի նրա եկամուտները կազմել են 11,615,131 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2015 թվականին նրա դրամական միջոցները նվազել են՝ հասնելով 43,000,000 դրամի։ Եկամուտը կրկին ստացվել է միայն աշխատավարձից և կազմել 11,615,131 դրամ։

2016 թվականին՝ պաշտոնը դադարեցնելիս հայտարարագրել է․

  • բնակարան,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները,
  • 43 միլիոն դրամ,
  • 780,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

2021 թվականին օգոստոսի 3-ին Կարեն Անդրեասյանը զբաղեցրեց արդարադատության նախարարի պաշտոնը։ Նա հայտարարագրել է․

  • բնակարան Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում – միանձնյա սեփականությամբ, նվիրատվություն
  • անհատական տուն Տավուշի մարզում՝ Դիլիջանում – միանձնյա սեփականությամբ, գնված 2012 թվականին,
  • անհատական տուն Հունաստանում՝ Կենտրոնական Մակեդոնիա, Գերակինիում – միանձնյա սեփականությամբ, գնված 2019 թ-ին,
  • 51,800 դոլար բանկային ավանդ,
  • 4,000,000 դրամ արժողությամբ թանկարժեք զարդ – նվիրատվություն՝ ստացված 2017 թվականին,
  • 3,840,871 դրամ՝ բանկային հաշվում,
  • 251,800 եվրո՝ բանկային հաշվում,
  • 8,117 դոլար՝ բանկային հաշվում,
  • 1,200,000 կանխիկ դրամ,
  • 17,583,689 դրամ և 7,616 դոլար՝ ստացված աշխատավարձերից, վարձակալության դիմաց ստացված վճարից։

2014 թվականին Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը հայտարարագրել է․

  • 30,000,000 դրամ,
  • 6,478,640 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

2015 թվականին նա հայտարարագրել է․

  • 25,000,000 դրամ,
  • 6,470,640 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

2021 թվականին նախարարի կինը հայտարարագրել է․

  • Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 2013 թվականի արտադրության,
  • 2012 թվականին 40 տոկոս բաժնեմասնակցության գնում
  • Էյ Էմ իրավաբանական ընկերություն ՍՊԸ
  • 418,758 դրամ՝ բանկային հաշվում,
  • 700,000 դրամ՝ կանխիկ գումար,
  • 12,200,000 դրամ փոխառություն՝ տրամադրված AM իրավաբանական ընկերությանը,
  • 694,230 դրամ եկամուտ՝ AM իրավաբանական ընկերությունից ստացված աշխատավարձից,
  • ևս մեկ վարկի տրամադրում՝ 238,127 դրամի չափով։

Գրիգոր Մինասյանը արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին որոշմամբ։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ որպես անշարժ գույք նա հայտարարագրել է․

  1. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – միանձնյա սեփականություն, գնված 2013 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  2. Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք – բաժնային սեփականություն (50%), 2014 թ, որը ոչ թե գնում է եղել, այլ ձեռք է բերվել համայնքի ղեկավարի որոշմամբ, Երևան, Շենգավիթ,
  3. Բնակարան – բաժնային սեփականություն (50%), գնված 2016 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  4. Բնակարան – համատեղ սեփականություն, գնված 2019 թ-ին, Երևան, Շենգավիթ,
  5. Հասարակական նշանակության շինություն – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  6. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2017 թ-ին, Երևան, Կենտրոն,
  7. Ավտոտնակ – բաժնային սեփականություն (50%), գնված 2018 թ-ին, Երևան, Կենտրոն,
  8. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2011 թ-ին, Երևան, Կենտրոն,
  9. Ավտոտնակ – միանձնյա սեփականություն, գնված 2008 թ-ին, Երևան, Կենտրոն,
  10. Բնակարան – միանձնյա սեփականություն, գնված 2020 թ-ին, Հունաստան, Կենտրոնական Մակեդոնիա, Սալոնիկ,
  11. Անհատական բնակելի տուն – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր,
  12. Ավտոկայանատեղի – միանձնյա սեփականություն, գնված 2011թ, Երևան, Կենտրոն,
  13. Բնակարան – համատեղ սեփականություն, ձեռք բերված Մյասնիկյանի շրջգործկոմի որոշմամբ, Երևան, Կենտրոն,
  14. Բնակարան – համատեղ սեփականություն, նվիրատվություն, 2012 թ, Բուլղարիա, Բուրգաս, Սոզոպոլ։

Գրիգոր Մինասյանը շարժական գույք չի հայտարարագրել, սակայն երկու մեքենա է հայտարարագրել, որոնք փաստացի տնօրինվում են իր կողմից։ Դրանք են․

  • 2013 թվականին թողարկված Toyota,
  • 2016 թվականին թողարկված Cadillac:

Որպես արժեթուղթ/ներդրում հայտարարագրել է 2012 թվականին ձեռքբերված բաժնեմասը։

Նա նաև հանձնած փոխառություն/ավանդ ունի AM իրավաբանական ընկերությունում՝ 5 միլիոն դրամի չափով։

Գրիգոր Մինասյանը 4 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող 5 գույք է հայտարարագրել, որոնք բոլորը նվիրատվություն է ստացել 2009 թվականին․

  • Ձեռքի ժամացույց – արժեքը՝ 22,000 դոլար,
  • Ձեռքի ժամացույց – արժեքը՝ 16,000 դոլար,
  • Արվեստի գործ – արժեքը՝ 12,000 դոլար,
  • Արվեստի գործ – արժեքը՝ 15,000  դոլար,
  • Արվեստի գործ – արժեքը՝ 15,000,000 դրամ։

Նրա բանկային դրամական միջոցները կազմել են․

  • 179,283 եվրո,
  • 3,445,000 դրամ,
  • 1,030 դոլար,

դրամական կանխիկ միջոցները կազմել են․

  • 20,000 դոլար, 
  • 2,000 եվրո։

Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է նաև իր, իր ընտանիքի անչափահաս անդամի/ների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները․

  • վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում – ԹԻ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ – 480,000 դրամ,
  • վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում – Մուրաթիդիս Չարալամբոս – 1,400 եվրո։

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև շահերի հայտարարգիրը․

  • AM իրավաբանական ընկերության տնօրենն է 2012 թվականի մայիսի 11-ից, ՍՊԸ-ում բաժնետոմսի մասնակցությունը՝ 60 տոկոս։ 
  • Մարիա Ստեփանյան Ալեքսանդրի (կինը) – «Փրոֆ Թաքս» ՍՊԸ տնօրեն, 2015 թվականի փետրվարի 9-ից, մասնակցությունը՝ 100 տոկոս։

Գրիգոր Մինասյանը նաև ոչ առևտրային կազմակերպություն համարվող 

  • Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է,
  • Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։

Նշենք, որ կազմակերպության գրասենյակը գտնվում է Հունաստանում՝ Աթենքում։

 ——————

Գրիգոր Մինասյանի կինը՝ Մարիա Ստեփանյանն անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2013 թվականի թողարկման Toyota մակնիշի ավտոմեքենա։

Նա որպես արժեթուղթ/ներդրում հայտարարագրել է 2015 թվականին գնված բաժնեմասը՝ 100 տոկոս։

Մարիա Ստեփանյանը նաև վանադ ունի բանկում՝ 76,000 դրամ։

Նրա բանկային դրամական միջոցները կազմում են․

  • 189,673 եվրո,
  • 16,533  դոլար,
  • 2,115,000 դրամ,

կանխիկ դրամական միջոցները՝

  • 40,000 դոլար,
  • 250,000 դրամ։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել