Վարչապետի աշխատակազմը մայիսի 24-ին երկու պայմանագրեր է կնքել, որոնց համաձայն մեկ գորգ և մեկ նկար է գնել։
«Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 1 650 000 դրամ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/09/grg-vrc.jpg)
Մյուս պայմանագիրը կնքվել է քաղաքացի Վոլոդյա Մարգարյանի հետ։ Նկարը՝ «Կեսօր Ամբերդ», արժեցել է 777 800 դրամ։
Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն, նկարը ստեղծվել է 2020 թվականին։ Յուղաներկով նկարը՝ արված կտավին՝ 40×50 չափերի է, բաց շագանակագույն փայտի գույնի շրջանակը ևս հեղինակինն է։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/09/nk-vrch.jpg)