Ազգային ժողովը 12 միլիոն դրամի ուղեգորգ է գնել

Ազգային ժողովը հուլիսի 23-ին պայմանագիր է կնքել «Արմկարպետ» ՍՊԸ-ի հետ՝ գնելով ուղեգորգեր։

Գորգերի ընդհանուր արժեքը կազմել է 12․054․000 դրամ։ 

Իրավաբան.net-ը հայտնում է, որ ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ ԱԺ-ն ձեռք է բերել 861 ուղեգորգ, յուրաքանչյուրի արժեքը՝ 14․000 դրամ, որոնք պետք է լինեն․

գորգ – 245 ք/մ,

ուղեգորգ – 108 ք/մ – լայնությունը՝ 1,5մ,

ուղեգորգ – 444,6 ք/մ – լայնությունը՝ 1․8մ,

ուղեգորգ – 64 ք/մ – լայնությունը՝ 3․2մ։

Այն պետք է լինի հակաալերգիկ, հրակայուն։

Գորգերի երաշխիքային ժամկետը 4 տարի է։

Վերջնական տեսքը՝ գույնը, նախշերը և այլն, պետք  է համաձայնեցվի ԱԺ-ի հետ։

Մատակարարը պարտավորվել է նաև ապահովել դրանց առաքումը, տեղադրումը ու ամրացումը՝ սոսնձվածքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել