ՊՆ-ն՝ Ոսկեպարում ռուս զինծառայողների գտնվելու մասին

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հարցի վերաբերյալ հայտարարություն է արել նաև ՌԴ ԱԳՆ, որում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խնդիրներից մեկը միջազգային-իրավական ձևակերպումների բացակայությունն է:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Նա նշել է, որ Ռուսաստանին լրջորեն մտահոգում են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում զինված միջադեպերը:

«Հատկապես տագնապալի է այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմից զոհերով: Ցավոք, չնայած նրան, որ քայլեր են ձեռնարկվել, սահմանին լարվածությունը դեռ չի նվազում: Այդ կապակցությամբ կողմերին կոչ եմ անում խուսափել գործողություններին, որոնք հղի են հետագա լարվածությամբ: Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման հարցում»,-ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել