Վրաստանում բռնության կոչեր արած հոգևորականը ցուցմունք է տվել

Դեկանոզ Սպիրիդոնը, որը հուլիսի 5-ին հրապարակավ և բացահայտ բռնության կոչ էր արել քաղաքացիներին, փաստաբանի ուղեկցությամբ ոստիկանություն է ներկայացել՝ հարցաքննության:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Նրա փաստաբանը համաձայն չէ մտքի հետ, թե հոգևորականը բռնության կոչ է հնչեցրել, գտնում է, որ լրագրողներն են այդպես «սարքել»:

Հիշեցնենք` հուլիսի 5-ին հոմոֆոբ ակցիայի ընթացքում Թբիլիսիում հայր Սպիրիդոնը, խոսելով հավաքվածների առջև, բառացի ասել էր` «Դուք պետք է բռնություն գործադրեք ձեր հայրենիքի անունից, բռնություն գործադրեք երկրի անունից»: Հավաքվածները ծափողջույններով էին ընդունել նրա այս ելույթը: Այդ օրը ագրեսիվ խմբերի բռնի գործողություններից տուժեց 50-ից ավել լրագրող:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեկանոզ Սպիրիդոնը «հանգիստ է վերցնում ծառայությունից», իսկ Պատրիարքարանը խիստ նկատողություն է արել նրան: Քահանայապետի դեմ այլ միջոցներ չեն ձեռնարկվել: Նա տեսանյութ է հրապարակել, որում ներողություն է խնդրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել