4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 21-ին անցկացվել են հրաձգային և մոտոհրաձգային վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հավաքների մասնակիցները զարգացրել են զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման հմտությունները, ամրապնդել անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը»,- ասված է հայտարարության մեջ։