Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է ժամը 17.46-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20.46-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից 171 կիլոմետր հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 16,4 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: