Երկրաշարժ՝ Ինդոնեզիայի ափերին

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է  ժամը 17.46-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20.46-ին):

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից 171 կիլոմետր հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 16,4 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել