Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնական կրոնական կազմակերպությանը կից անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Այս մասին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մարգարյանին պարգևատրել ձեռք բերած աշխատանքային հաջողությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»,-նշել է նա: