Բայդենը Պուտինին մարդասպան է համարում․ ABC News

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան է տվել ABC News-ի լրագրողի այն հարցին՝ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասպան համարում է, թե ոչ:

Լրագրողը հարցրել է Բայդենին. «Դուք գիտեք Վլադիմիր Պուտինին: Կարծում եք ՝ նա մարդասպա՞ն է »:

«Մմմ, հըմ, այո», – պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը նաև ասել է, որ Պուտինը «կվճարի» ԱՄՆ նախորդ ընտրություններին խառնվելու համար: ABC News-ը նշում է, որ Բայդենը հստակ չի նշել, թե ինչպես պետք է Պուտինը «վճարի»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը թույլ է տվել հետագա համագործակցություն Ռուսաստանի հետ տարբեր բնագավառներում ՝ բերելով ռուս-ամերիկյան զինաթափման պայմանագրի օրինակը, որը երկարաձգվեց հինգ տարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել