Թբիլիսիի նոր միկրոավտոբուսների ուղեվարձը նվազեցվում է․ որոշ կատեգորիաներ հնարավորություն կունենան անվճար երթևեկել

Ապրիլի 1-ից Թբիլիսիի նոր միկրոավտոբուսների ուղեվարձը կլինի 50 թեթրի (15 ԱՄՆ ցենտ) 80-ի փոխարեն: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Միկրոավտոբուսներում կգործեն նաև այն արտոնությունները, որոնք կան ավտոբուսի ու մետրոյի դեպքում. այսուհետ միկրոավտոբուսով երթևեկելուց հետո ևս 1,5 ժամվա ընթացքում այլ տրանսպորտային միջոցից օգտվելն անվճար կլինի: Որոշ կատեգորիաներ հնարավորություն կունենան անվճար երթևեկել.

  • Թբիլիսիում հաշվառված` տեսողության խնդիր ունեցող ուղևորներ և ուղևորության ընթացքում նրանց ուղեկցող անձը
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ
  • Այլ երկրների տարածքում ռազմական գործողությունների մասնակից վետերաններ
  • Զինված ուժերի վետերաններ
  • Դպրոցականներ
  • ՆԳՆ տեսուչներ:

Հատուկ արտոնություններ են նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքների անդամների համար։

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է մեկ տարվա ընթացքում լիովին թարմացնել մայրաքաղաքի ավտոպարկը: Ներկայումս Թբիլիսին սպասարկում է 1800 միկրոավտոբուս: Օրվա ընթացքում ավելի քան 600 հազար մարդ է օգտվում միկրոավտոբուսներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել