Հայաստանը անհրաժեշտ չի համարում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայումը. Վաղարշակ Հարությունյանը՝ РИА Новости-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում երկրում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայմանը:

«Ինչ վերաբերվում է հավելյալ ռուսական ռազմաբազայի տեղակայմանը Հանրապետությունում` դրա անհրաժեշտությունը չկա և կարգավորող իրավական դաշտը, որն առկա է այս պահին մեր պետությունների միջև, որոշում է կարգավիճակը և կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»,- ասել է նա:

Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական ​​պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմաբազա: 2010 թ.-ին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի` դրա գտնվելու ժամկետը երկարացվել է՝ նախնական 25 տարուց մինչև 49 տարի, մինչև 2044 թվականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել