Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ փետրվարի 18-ին հրաժարական տվեց: Վրաստանի Սահմանդրության համաձայն՝ այս պահից արդեն գործող կառավարության անդամները համարվում են պաշտոնակատարներ, հայտնում է Aliq.ge-ն։
Ըստ Սահմանադրության, Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետ և կառավարության կազմ ընտրելու համար ունի 2 շաբաթ ժամանակ: Նոր կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանի լրիվ կազմի մեծամասնության՝ նվազագույնը 76 պատգամավորի աջակցությունը:
Եթե խորհրդարանը սահմանված ժամկետում չի ձևավորում նոր կառավարություն, Վրաստանի նախագահը ցրում է խորհրդարանը և նշանակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: