Ռուսաստանում չարտոնագրված ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 60 լրագրող

Ռուսաստանում չարտոնագրված հանրահավաքների ժամանակ ձերբակալվել է շուրջ 60 լրագրող, շատերն արդեն ազատ են արձակվել։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Ռուսաստանի լրագրողների միությունը:

«Մոսկվայի ժամանակով ժամը 19: 00-ին ձերբակալված և տուժած լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը մոտենում է 60-ի։ Դիտարկման արդյունքների հիման վրա Ռուսաստանի լրագրողների միությունը եզրակացություններ կանի և անհրաժեշտության դեպքում կդիմի օրենքին, հարկադիր կատարման մարմիններ՝ լրատվամիջոցների աշխատողների իրավունքների ոտնահարման փաստի վերաբերյալ»,- ասված է զեկույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել