Ռուսաստանում չարտոնագրված հանրահավաքների ժամանակ ձերբակալվել է շուրջ 60 լրագրող, շատերն արդեն ազատ են արձակվել։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի լրագրողների միությունը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 19: 00-ին ձերբակալված և տուժած լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը մոտենում է 60-ի։ Դիտարկման արդյունքների հիման վրա Ռուսաստանի լրագրողների միությունը եզրակացություններ կանի և անհրաժեշտության դեպքում կդիմի օրենքին, հարկադիր կատարման մարմիններ՝ լրատվամիջոցների աշխատողների իրավունքների ոտնահարման փաստի վերաբերյալ»,- ասված է զեկույցում: