ՃՈ-ից պահանջում է 10 000 ՀՀ դրամ

Ա.Ոսկանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.04.2012թ. թիվ 1200046863 վարչական ակտն անվավեր ճանաչելու և 18.05.2012թ. թիվ 253 դրամարկղի մուտքի օրդերով վճարված 10 000 դրամը վերադարձնել պարտավորեցնելու պահանջների մասին։

Հայցադիմումով հայցվորը նշել է, որ պատվիրված նամակով ստացել է թիվ 1200046863 որոշումը` վարչական տույժ նշանակելու մասին։ Նշված որոշմամբ իր նկատմամբ սահմանվել է 10 000 դրամի չափով տուգանք՝ 21.04.2012թ.-ին, ժամը 14։24-ին ք.Երևան, Ռուբինյանց փողոցում տրանսպորտային միջոցի թույլատրելի 40կմ/ժ արագությունը 20կմ/ժ-ով գերազանցելու համար: 18.05.2012թ.-ին թիվ 253 դրամարկղի մուտքի օրդերով թիվ 900013150058 հաշվին կատարել է 10 000 դրամի վճարում։ Այնինչ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության պետի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 17/4-17110 որոշմամբ 2012թ.-ի մայիսի 19-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքով հայտնաբերված վարչական խախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերը (որոշումները) ճանաչվել են անվավեր։

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.04.2012թ. թիվ 1200046863 որոշումը և պարտավորեցրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը Ա.Ոսկանյանին վերադարձնել 18.05.2012թ. թիվ 253 դրամարկղի մուտքի օրդերով վճարված 10 000 դրամ տուգանքի գումարը։

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել