ՌԴ ՊՆ պարզաբանումը՝ ռուս խաղաղապահների շրջափակման մեջ լինելու լուրերի մասին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջապափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Տեղեկատվությունը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկի կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջափակման մասին չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացնելիս», – ասել են նախարարությունից:

Պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի շտաբը անընդհատ փոխգործակցում է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ անմիջական կապի ուղիներով, այդ թվում` հնարավոր միջադեպերը կանխելու համար:

Նախարարությունը հիշեցրել է, որ խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի պայմանավորվածությունների:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հավելել է նախարարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել